HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրում 8 մլն դրամի աշխատավարձի պարտք է կուտակվել

Արմավիրի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների փաստացի մուտքերը սեպտեմբերի 15-ի դրությամբ նախատեսված 1մլրդ 208 մլն 265 հազար դրամի դիմաց կազմել են 1 մլրդ 47 մլն 398 հազար դրամ, կատարողականը՝ 86.7 տոկոս: Թեեւ կատարողականն այնքան էլ ցածր չէ, սակայն նշված ժամանակահատվածում համայնքներում գոյացել է մոտ 8 մլն դրամի աշխատավարձի ընթացիկ պարտք:

Այս օրերին մարզի գրեթե բոլոր համայնքներում համայնքապետարանի աշխատակիցները, ցուցակները ձեռքներին տուն առ տուն մտնելով, մարդկանց պարտադրում են վճարել հողի ու գույքահարկի պարտքերը: Իսկ թոշակ-նպաստի օրերին նույն աշխատակիցները հավաքվում են փոստի բաժանմունքներում եւ քաղաքացու ստացած թոշակից պահանջում իրենց «հասանելիքը»:

Պարտքի առյուծի բաժինը Վանանդ համայնքինն է`1 մլն 933 հազար դրամ, երկրորդը` Արտամետն է` 1 մլն 905 հազար դրամ, երրորդը` Ջանֆիդան՝ 1 մլն 880 հազար դրամ պարտքով:

Արտամետի համայնքապետ Անահիտ Դավթյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ երեկ 600 հազար դրամ հողի հարկ է վճարվել, 170 հազար դրամ էլ առանձին է վճարվել եւ լուրջ խնդիր չի տեսնում:

«Երկուշաբթի կլուծվի մեր հարցը: Պարզապես հողի հարկ չէինք հավաքել, մարդիկ խոսք էին տվել, խաղողը հանձնեցին բերեցին պարտքերը տվեցին: Վաղը չէ մյուս օրն արդեն ոչ մի դրամ պարտք չեմ ունենա»,-ասում է համայնքապետը:

Մյուս համայնքապետերից պարզաբանում ստանալ չհաջողվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter