HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». հայերը նախընտրում են ազգային դրամը

«Գելափ» հետազոտական կենտրոնը 2010թ. մայիս-սեպտեմբերին նախկին խորհրդային 11 հանրապետությունում անցկացրել է հարցումներ՝ առաջարկելով պատասխանել, թե հավելյալ փող ունենալու և այն ծախսելու կարիք չունենալու դեպքում ի՞նչ արժույթով կպահեն այն:

Հարցված հայաստանցիների 17 %-ն ասել է՝ դոլարով, 9 %-ը՝ եվրոյով, 63 %-ը՝ դրամով, 1 %-ը՝ ռուբլով, 3 %-ը նախընտրելի չի համարել ընդհանրապես փող պահելը, 8 %-ը չգիտի:

Հավելյալ փողն ազգային տարադրամով պահելու գերապատվությամբ Հայաստանը զիջել է միայն Ադրբեջանին, որտեղ հարցվածների 75 %-ն է ասել, որ կնախընտրեր իր փողը պահել ազգային արժույթով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter