HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն: Այցի շրջանակներում Նախագահը կլինի Փարիզում և Ստրասբուրգում: Փարիզում Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի և Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելի հետ:

 ՀՀ նախագահի աշխատակազմի հասարականության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը նաև հայտնում է, որ Ստրասբուրգում հոկտեմբերի 2-ին նախատեսված են Սերժ Սարգսյանի հանդիպումները Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի հետ: Հանրապետության նախագահը նույն օրը կմասնակցի ԵԽԽՎ լիագումար նիստին, որտեղ հանդես կգա ելույթով և կպատասխանի պատգամավորներին հետաքրքրող հարցերին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter