HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհը փայտամշակման արտադրամասում էր

Սեպտեմբերի 29-ին` ժամը 16.57-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 89 հասցեում գտնվող «Շող» գործարանի մոտակայքում:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշիսյան փողոցի թիվ 98/2 հասցեում գտվող «Լեյտեն» ՓԲԸ-ին (տնօրեն՝ Ա.Մ.) պատկանող փայտամշակման արտադրամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.44-ին, մարվել՝ 18.05-ին: Այրվել է 2 շինությունների տանիքը՝ 500 քմ, որից 300 քմ փայտյա կառուցատարրեր, 200 քմ ազբոշիֆրեր և շինության ներսում փայտյա աթոռներ, իսկ շինության մոտակայքում՝ ռեզինի հումքով լի 8 տակառներ (200 լ տարողությամբ)՝ մասամբ:

Դեպքի վայրում են եղել շտապօգնության աշխատակիցները, ովքեր բուժօգնություն են ցուցաբերել հրշեջ-փրկարարներին: 

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի մեկ ջրատար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter