HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». անցել են լրագրողներին տուգանելուն

Ինչքան էլ Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը խոսի ոլորտում իրականացվող բարեփոխումների և ճանապարհային ոստիկանների անկաշառության մասին, այնուամենաւյնիվ, ՃՈ ոստիկանները շարունակում են վարորդներից անտեղի գումարներ գանձել:

Երեկ «Հրապարակի» լրագրողները փորձել են հատել Մանկավարժական համալսարանը հարող խաչմերուկը և շատ զարմացել են, երբ ՃՈ ավտոմեքենան կանգնեցրել է իրենց մեքենան՝ պատճառաբանելով, թե կարմիր լույսի տակով են անցել: Իրականում մեքենան վարել են կանաչ լույսի տակ և որևէ խախտում արած չեն եղել:

Սակայն ոստիկանները համառ են եղել և պահանջել են վճարել 3 հազար դրամ, հակառակ դեպքում «սպառնացել են» 30 հազար դրամի ակտ գրել:

Լրագրողները, մանր դրամ չունենալով, փորձել են բանկոմատ գտնել, որպեսզի հանեն պահանջվող գումարը: Ճանապարհային ոստիկանն ասել է. «Տվեք՝ մենք մանրը կտանք», և 20 հազար դրամանոցը վերցնելով՝ 17 հազարը հետ են վերադարձրել, բայց կտրոն չեն տվել:

Սերվիսն ապահովել, փաստորեն, ոստիկաններին հաջողվում է, իսկ արդարությունն ապահովել՝ ոչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter