«Մերոնք դրսում». Յուրա Մովսիսյանը՝ գոլի հեղինակ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող մեր լեգեոներներից այս տուրում առավել աչքի ընկավ Յուրա Մովսիսյանը, ով գրավեց «Զենիթի» դարպասը Արաս Օզբիլիզի փոխանցումից: ՀՖՖ-ն ներկայացրել է հերթական վիճակագրությունը:
Ռոման Բերեզովսկի, Ռուսաստանի պրեմիեր լիգա, «Դինամո»-«Կռիլյա Սովետով»՝ 2:0, չի մասնակցել հանդիպմանը:
Գևորգ Կասպարով, Իրանի առաջնություն, «Զոբ ահան»-«Սեպահան»՝ 0:1, չի մասնակցել հանդիպմանը:
Ռոբերտ Արզումանյան, Ղազախստանի առաջնություն, «Կայրաթ»-«Ակտոբե»՝ 0:1, մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Վալերի Ալեքսանյան, Իրանի առաջնություն, չի խաղում վնասվածքի պատճառով:
Լևոն Հայրապետյան, Լեհաստանի առաջնություն. «Լեխ»–«Վիձև»՝ 1:0, չի մասնակցել հանդիպմանը:
Կառլեն Մկրտչյան, Ռուսաստանի առաջնություն, «Անժի»-«Ամկար»՝ 2:2, չի մասնակցել հանդիպմանը:
Գևորգ Ղազարյան, Ղազախստանի առաջնություն, «Իրտիշ-«Շախտյոր Կարագանդա»՝ 2:1, չի մասնակցել հանդիպմանը:
Հենրիխ Մխիթարյան, Գերմանիայի առաջնություն, «Բորուսիա Դորտմունդ»-«Ֆրայբուրգ»՝ 5:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 62-րդ րոպեին:
Արթուր Եդիգարյան, «Կայրաթ»-«Ակտոբե»՝ 0:1, մասնակցել է հանդիպմանը:
Արաս Օզբիլիզ, Ռուսաստանի պրեմիեր լիգա, «Զենիթ»-«Սպարտակ»՝4:2, մասնակցել է հանդիպմանը, կատարել է գոլային փոխանցում:
Մարկոս Պիզելլի, Ռուսաստանի պրեմիեր լիգա, «Կրասնոդար»-«Ռուբին»՝ 1:0, չի մասնակցել հանդիպմանը:
Յուրա Մովսիսյան, Ռուսաստանի պրեմիեր լիգա, «Զենիթ»-«Սպարտակ»՝ 4:2, մասնակցել է հանդիպմանը, դարձել է գոլի հեղինակ, փոխարինվել է 88-րդ րոպեին:
Արթուր Սարկիսով, Ռուսաստանի պրեմիեր լիգա, «Ռոստով»-«Ուրալ» հանդիպումը կկայանա այսօր:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել