Վրաստանում պետական լեզվի չափանիշների խախտման համար հնարավոր է կիրառվեն տուգանքներ
Վրաստանի պետական լեզվի չափանիշների խախտման համար հնարավոր է կիրառվեն տուգանքներ: Տվյալ գաղափարը արդեն ունի օրինագծի տեսք, որի մասին խորհրդարանը կխորհրդակցի մոտ ապագայում: Եթե օրենքը ընդունվի ապա, Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի, ով աշխատում է պետական հաստատություններում, պարտական կլինի լավ իմանալ պետական լեզուն, հակառակ դեպքում տուգանքները կդառնան անխուսափելի:
Ըստ օրինագծի նախնական տեսքի` Վրաստանի այն բնակիչը, ով վրաց լեզվով չի ստացել կրթություն, պիտի հանձնի հատուկ քննություն: Փոփոխությունը վերաբերվում է նաեւ հանրային աշխատողներին: Լեզվի չափանիշների խախտման դեպքում կմտցվեն տուգանքներ, իսկ երկրորդ խախտման դեպքում տուգանքը կդառնա կրկնակի:
Ախալցխայի տեղեկատվական կայքը հայտնում է, որ Ախալցխայի հայկական թիվ 3 հանրային դպրոցի տնօրեն Սվետլանա Հարությունյանի խոսքերով`Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է իմանալ պետական լեզուն: Նույն կարծիքին են Ախալցխայի քաղաքապետարանում աշխատող ազգային փոքրամասնության ներկայացուցիչները:
Գամգեբելիի տեղակալ Աշոտ Մանասյանի կարծիքով` պետական լեզվի իմացությունը բոլոր բնակիչների պարտավորությունն է, բայց նա համաձայն չէ, որպեսզի լեզվի կանոնների խախտման համար տուգանքներ մտցվեն: Ըստ նրա` ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները պիտի սովորեն պետական լեզուն քայլ առ քայլ, առանց ստիպողականության:
Տվյալ օրինագծի գլուխներից մեկը վերաբերվում է նաեւ լրատվամիջոցներին: Եթե լրատվամիջոցների ներկայացուցիչները խախտեն վրաց գրական լեզվի չափանիշները առաջին անգամ տուգանվելու են 1000-5000 լարի, իսկ սխալը կրկնելու դեպքում` 10 000 լարի:
Օրինագծի նախագիծը ընդունվել է գիտությունների ակադեմիայի կողմից, իսկ կրթության խորհրդարանական կոմիտեն սեպտեմբերի 26-ին աջակցեց տվյալ որոշմանը:
Տվյալ օրինագծի ընդունման դեպքում կրկին խիստ անհրաժեշտ ու հրատապ է դառնում Սամցխե-Ջավախքում հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակի շնորհման հարցը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել