HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». մրցույթ` ոստիկանապետի տեղի համար

Երեկ՝ օրվա երկրորդ կեսին, քաղաքական շրջանակներում սկսեցին դարձյալ լուրեր շրջանառվել, թե Սերժ Սարգսյանը որոշել է զբաղեցրած պաշտոնից հեռացնել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: «ՉԻ» աղբյուրի տեղեկությունններով՝ այս անգամ Սերժ Սարգսյանը վերջնական որոշում է կայացրել, և չի բացառվում, որ մինչև սեպտեմբեր Ալիկ Սարգսյանը հրաժարականի դիմում ներկայացնի:

Եվ չնայած սրան՝ խոսակցություններ կան, որ Սերժ Սարգսյանը դեռևս չի որոշել, թե ով է փոխարինելու Ալիկ Սարգսյանին: Ուստի հիմա սկսվել է լոբբինգի գործընթացը:

Ամենահավանական թեկնածուն, ասում են, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն է, որը ոչ վաղ անցյալում զբաղեցնում էր ՀՀ փոխոստիկանապետի աթոռը: Վերջինս ոստիկանությունում համարվում է ամենացանկալի անձերից մեկը, և նրա գործընկերներից շատերը տարբեր առիթներով ասել են դրա մասին:

Մյուս թեկնածուն ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանն է, որը ոստիկանություն է «բերվել» համակարգում եվրոպացիների պահանջով իրականացվող բարեփոխումների ծրագիրը իրագործելու առաքելությամբ: Վերջինս երիտասարդ է, ստացել է նորմալ կրթություն, բայց որպես ոստիկանապետ՝ թույլ ֆիգուր է, ըստ այդմ՝ համակարգում նրա նշանակմանը որևէ մեկը չի հավատում՝ չնայած վերջինիս համար ակտիվորեն լոբբինգ են իրականացնում Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանն ու նրա թիմը:

Ավանդաբար ոստիկանապետի հավանական թեկնածուների ցուցակում է հայտնվել ՊՆ նախարարի տեղակալ Վովա Գասպարյանը: Խոսակցություններ կան, որ վերջինիս համար ակտիվորեն «աշխատում է» գործարար Բարսեղ Բեգլարյանը՝ «Ֆլեշի» Բարսեղը:

Ռոբերտ Քոչարյանի թիմն էլ ցանկանում է առաջ բրթել Աշոտ Գիզիրյանին, որը հիմա զբաղեցնում է Շիրակի մարզպետի պաշտոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter