HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

9-ամյա տղային վրաերթի ենթարկածը հայտնաբերվել է

Երեկ՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 137-րդ կմ-ին անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 9-ամյա տղայի և դիմել փախուստի: Երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայք» բժշկական կենտրոն:

«Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երեխային վրաերթի է ենթարկել 1957 թ. ծնված Մուշեղ Մ.-ն` «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով: Կատարվում է քննություն»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter