
Համաներման առաջարկի բովանդակությունը «գաղտնազերծված» է
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քիչ առաջ դրական եզրակացություն է տվել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մաuին ՀՀ նախագահի առաջարկությանը եւ խորհրդարանին առաջարկել է հարցը քննարկել հատուկ ընթացակարգով:
Պատգամավորները քիչ առաջ 104 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայներով հավանության արժանացրին մշտական հանձնաժողովի առաջարկը: Համաներման հարցը ԱԺ լիագումար նիստում քննարկվելու է այսօր:
Համաներման առաջարկի բովանդակությունն արդեն հրապարակվել է, եւ ուսումնասիրելով կարող ենք ասել, որ համաներումը տարածվելու է նաեւ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի վրա, ով մեղադրվում է խուլիգանության, իր ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետ, 316 հոդվածի 1-ին և 2-րդ մաս): Այդ հոդվածներով սահմանափակում նախատեսված չէ:
Մեկնաբանել