HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանի նախագահի թեկնածուն՝ հայերի և Սամցխե-Ջավախքի մասին

2013 թվականի սեպտեմբերի 30-ին կայացավ «Արդար Վրաստան» քաղաքական կուսակցության նախագահության թեկնածու Սերգո Ջավախիձեի ծրագրի շնորհանդեսը:

Հատկանշական է, որ նախընտրական ծրագրում, որի կարգախոսն է «Մեր պետությունը – մեր ընտանիքն է», ընդհանրապես չի արտացոլվում երկրի ազգային փոքրամասնությունների խնդիրը և համապատասխանաբար առկա դժվարությունների հաղթահարման ուղիները: Ավելին, «Միություն» տեղեկատվական կենտրոնի հարցին, թե նախընտրական ծրագրում ինչու՞ տեղ չի գտել ազգային փոքրամասնությունների խնդիրը և ընդհանրապես նախագահության թեկնածուն ի՞նչ կարծիքի է երկրի ազգային փոքրամասնությունների առջև ծառացած մարտահրավերների մասին, պարոն Ջավախիձեն պատասխանեց.

-Կարևորագույն խնդիրներից մեկն է: Հատկապես ուշադրություն կհատկացնեմ Քվեմո Քարթլիին և Սամցխեին, քանզի հայտնի է, որ հենց այդ տարածաշրջաններում են բնակվում ամենաշատ թվով հայեր և ադրբեջանցիներ, որոնք անջատողական կամ այլ արտաքին ուժերի միջամտությամբ կարող է վտանգ ներկայացնեն Վրաստանի համար: Դրա փորձեր եղել են մի քանի անգամ՝ կրոնական կամ տարածքային պատճառներով: Այդտեղից ելնելով՝ մեր ծրագրում ունենք փոխանակման ծրագրեր ուսանողների համար:

Դուք նշեցիք, որ եղել են անջատողականության փորձեր: Կխնդրեինք որևէ ստույգ օրինակ բերել:

-Այսօր, Իվանիշվիլու կառավարման ժամանակաշրջանում, հնարավոր է դեռ չի գրանցվել նման դեպք, սակայն երբ Եվրախորհրդարանում և Եվրախորհրդում լուրջ հայտարարություններ էին արվում, շատ հաճախ «Ջավախք» կազմակերպության ներկայացուցչությունը Ռուսաստանի հրամանատարությամբ որոշ քայլեր էր անում... Հիշու՞մ եք, երբ ինչ-որ ինքնավար կարգավիճակ էին պահանջում, և երբ Եվրամիության ներկայացուցիչները ժամանել էին Վրաստան և մեզ առաջարկում էին պարզեցված վիզային ռեժիմ... Հենց այդ ժամանակ Ռուսաստանը Սամցխեին, Նինոծմինդային և Ախալքալաքին առաջարկեց պարզեցված վիզային ռեժիմ, հենց դրանից հետո «Ջավախք» կազմակերպությունը արեց հայտարարություն, որը հետագայում մեկնաբանեց Պուտինը: Չէ՞ որ սա արվեց հայերի և մեր հարաբերությունների միջև լարվածություն առաջացնելու համար: Ուստի, հենց այն մարդկանց, ախալքալաքցիներին և նինոծմինդացիներին, ովքեր ավելի հակված են դեպի Երևանը, օրինակ՝ ուսանողներին պետք է տեղափոխել Թբիլիսի և օգնել մասնակցել փոխանակման ծրագրերին: Միայն կարտոֆիլ բերելը չէ կարևոր...

Եվրոպական կառույցներ անդամագրվելու ժամանակ Վրաստանը մի քանի պարտավորություն է ստանձնել՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանման տեսանկյունից, որոնք մինչ օրս մնում են չիրականացված: Պատրաստվու՞մ եք աջակցել այդ պարտականությունների իրականացմանը:

Իհարկե, սա շատ կարևոր հարց է, սակայն բոլոր այն պահանջները, որոնք ներկայացնում է Եվրամիությունը, անպայման պետք է համաձայնեցվի վրաց հասարակության հետ: Հիշու՞մ եք թե ինչպես արձագանքեց ժողովուրդը կրոնական խոստովանություններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter