HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանի հայկական դպրոցները սպասում են հայոց լեզվի և գրականության դասագրքերին

Արդեն երկու շաբաթ է` Վրաստանում սկսվել է նոր ուսումնական տարին, սակայն հայկական դպրոցների աշակերտները դեռ սպասում են հայոց լեզվի և գրականության դասագրքերի: 

Վրաստանի հայկական դպրոցներն ամեն տարի հայոց լեզվի և գրականության դասագրքերն ստանում են Հայաստանի Հանրապետության ԿԳ նախարարությունից: 

Պարզելու համար, թե ինչո՞ւ մինչ օրս դպրոցները մայրենի լեզվի և գրականության դասագրքերը չեն ստացել «Հարավային Դարպասը» կապվել է ՀՀ ԿԳՆ-ի հետ: 

«Գիտեք, ինչքան բարդ գործ է Վրաստան գիրք ուղարկելը, սովորաբար դասագրքերի առաքումը բավականին մեծ աշխատանք է պահանջում: Նախ պետք է գրքերը ձեռք բերվեն, որպեսզի նոր սկսենք բանակցությունները Վրաստանի ԿԳ նախարարության հետ: Պաշտոնական նամակ ենք ուղարկում և թույլտվությունից հետո անմիջապես կազմակերպում ենք գրքերի առաքումը Ջավախք: Համաձայնվեցվում է երկու պետությունների ԿԳ նախարարությունների միջև, որպեսզի մեկ շաբաթ սահմանը բաց լինի, որպեսզի կարողանանք անարգել դասագրքերը անցկացնել: Արդեն 10 օր է` նամակը առաքված է Վրաստան և սպասում ենք պատասխանի»,- «ՀԴ»-ի հետ հեռախոսազրույցում նշել է ՀՀ ԿԳ նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության Սփյուռքի բաժնի պետ Նունե Վարդանյանը:

Աղունիկ Այվազյան

Մեկնաբանություններ (1)

Nair
Vaag Chakhalyan dzerbakalvac ? inchu chi aktivanum? ures Vaagggggggg?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter