Բերման է ենթարկվել հեղինակային իրավունք խախտելու համար
Հոկտեմբերի 2-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները Ոսկետափ գյուղից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Հովհաննես Ու.-ին: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը: Հովհաննեսը հուլիսի 17-ից հետախուզվում էր ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքի իրավապահների կողմից հեղինակային իրավունքի խախտման մեղադրանքով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել