Ապօրինի ծառահատում՝ «Լոռի» հանգստյան տան անտառահատվածում
Հուլիսի 15-ին՝ ժամը 22:20-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Վահագնաձոր գյուղում ստուգման են ենթարկել փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը՝ Վանաձորի բնակիչ, 1979 թ. ծնված Կարեն Մ.-ն, չի ներկայացրել փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր:
Վարորդը հայտարարել է, որ ծառերը հատել է «Լոռի» հանգստյան տան անտառահատվածում:
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել