HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարարն ընդունել է Ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտի պատվիրակությանը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանում նորաբաց Ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտի պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ԿԳՆ-ն: Նախարարը, ողջունելով բուհի գործունեությունը Հայաստանում,  նշել է, որ այն նոր հնարավորությունններ է բացում հայ ուսանողների համար: Արմեն Աշոտյանի խոսքով` ճարտարագիտական կրթությունը Հայաստանում դրված է լավ ավանդույթների վրա և ներկայիս կրթական ոլորտը, ըստ նախարարի, խորհրդայինից վերցրել է այն լավագույնը, որ կար այդ համակարգում:

Ա. Աշոտյանն ավելացրել է, որ մեր երկիրը Ֆրանսիայի հետ ունի արդյունավետ համագործակցության փորձ` ընդգծելով Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործունեությունը: Նախարարը համալսարանի ապագա գործունեության ընթացքում կարևորել է գիտահետազոտական բազայի առկայությունը` այն համարելով որակյալ կրթության կարևոր բաղադրիչ: Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև կրթություն-աշխատաշուկա, համակարգում մասնավոր հատվածի ներգրավման և  ներդրումների անհրաժեշտության խնդիրներին: Նախարարը հյուրերին ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Հայաստանն առաջիկա երեք տարիներին ստանձնել է Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը` այսպիսիով դառնալով եվրոպական միասնական կրթական տարածքում իրականացվող բարեփոխումների պատասխանատու երկիր: 

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են բուհի հավատարմագրման գործընթացի անցկացման և ավարտական փաստաթղթերի ճանաչման հարցերը: Ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտը Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2013-14թթ.: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter