HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջերմուկում մեկնարկեց գյուղական համայնքների համաժողովը

Ջերմուկում այսօր մեկնարկել է գուղական համայնքների երրորդ համաժողովը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը: Համաժողովի աշխատանքները կտևեն մինչև հոկտեմբերի 5-ը: Նախարարության տեղեկացմամբ` համաժողովի ընթացքում կքննարկվեն տեղական ինքնակառավարման համակարգի և գյուղական համայնքների ամենաարդիական խնդիրները` ոլորտում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի`  պետական, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ), մարզերում տարբեր ծրագրեր իրականացնող տեղական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների մասնակցությամբ: Յուրաքանչյուր մարզից համաժողովին մասնակցում է տասը համայնքապետ ու ավագանու հինգ անդամ:

«Համաժողովի մասնակիցները հնարավորություն ունեն նաեւ ոլորտի անմիջական պատասխանատուներից տեղեկանալ իրականացվող բարեփոխումների եւ որդեգրված քաղաքականության մասին»,-նշել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

Համաժողովը հյուրընկալող Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը էլ նշել է, որ իրենք սիրով են հյուրընկալում համաժողովը, քանի որ  «այն հրաշալի հնարավորություն է ընձեռում քննարկելու  ոչ միայն գյուղական համայնքների, այլև տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման ինստիտուցիոնալ խնդիրները»: Համաժողովի մանրամասները` այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter