HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնակարանամուտ են տոնել 9 զինծառայողների ընտանիքներ

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ զինծառայողներին ծառայողական բնակարաններով ապահովելու գործընթացի շրջանակում Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ հերթական շենքի բացման և բնակարանների հանձնման հանդիսավոր արարողությունը: Այս անգամ բնակարանամուտ են տոնել 9 զինծառայողների ընտանիքներ:

Շնորհավորելով բնակարանամուտի բերկրանք ապրող զինծառայողներին ու նրանց ընտանիքների անդամներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նրանց է հանձնել բնակարանների բանալիներն ու վկայագրերը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ զինծառայողների բնակարանային պայմանների բարելավումը մշտապես  գտնվում է հանրապետության ղեկավարության ուշադրության կենտրոնում, և ամեն ինչ արվում  է, որպեսզի զինծառայողները, իրենց թիկունքում զգալով պետական հոգածությունը և զերծ լինելով կենցաղային խնդիրներից, բարեխղճորեն կատարեն ծառայողական պարտականությունները:

Բացման արարողությունից հետո պաշտպանության նախարարը շրջել է բնակարաններով: Ծանոթանալով կատարված շինարարական աշխատանքներին և արձանագրել է, որ ստեղծված պայմանները լիովին համապատասխանում են շինարարական արդի չափանիշներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter