Իրար է բախվել 3 ավտոմեքենա. 2 վիրավոր
Երեկ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 18:00-ին Թումանյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում իրար են բախվել 1952 թ. ծնված Միշա Մ.-ի վարած «Ֆորդ», 1956 թ. ծնված Գագիկ Ա.-ի վարած «Ֆոլքսվագեն» և 1979 թ. ծնված Վահրամ Հ.-ի վարած «Կիա» մակնիշի ավտոմեքենաները:
«Պատահարի հետևանքով «Կիա»-ի վարորդն ու «Ֆորդ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն»,- հայտնում է ոստիկանությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել