HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողները կստանան մեքենա

Կառավարության այսօրվա նիստում որոշվել է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացնել շուրջ ութ միլիոն դրամ` «Ուսուցչի օր» տոնի կապակցությամբ ուսուցիչների մեծարման և արժևորման երեկո կազմակերպելու նպատակով: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը: Նույն որոշմամբ`  ՀՀ 2013 թ. «Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին մեկական «Շևրոլետ Ավեո» մակնիշի ավտոմեքենայով պարգևատրելու նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմին է հատկացվել 12 մլն 600 հազար դրամ:

ԿԳՆ-ն տեղեկացնում է, որ «Ուսուցչի օրվա» առթիվ նախարարը մրցանակներ կհանձնի  հոկտեմբերի 4-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter