Հայ և ֆին դիվանագետները քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները
Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳՆ-ում Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվել է քաղաքական խորհրդակցություններ` վարչության ղեկավարների մակարդակով:
Հայկական կողմից խորհրդակցությունները վարել է ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանը, ֆիննական կողմից` ԱԳՆ Ռուսաստանի, Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով գլխավոր տնօրեն Տերի Հակալան: Հայ և ֆին դիվանագետները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը: Այս մասին հաղորդում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Խորհրդակցության ժամանակ կարևորվել են հայ-ֆիննական քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական կապերի զարգացումը, քննարկվել են առևտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված քայլերը` տեղեկացնում է նախարարությունը: Կողմերն անդրադարձել են միջազգային կազմակերպությունների և նախաձեռնությունների շրջանակներում փոխգործակցությանը, քննարկել ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները:Այսօր ֆիննական պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել