Փակվել է Երևան-Բաթումի-Երևան գնացքի ուղևորափոխադրումների սեզոնը
Հոկտեմբերի 1-ին փակվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Բաթումի-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի 2013 թ. ուղևորափոխադրումների սեզոնը: Ըստ նախնական տվյալների՝ սեզոնի ընթացում փոխադրվել է 46,7 հազար ուղևոր՝ 2012 թվականի 51 հազարի դիմաց: Այս մասին հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը: «Նման անկումը, որը արձանագրվեց հուլիսի վերջում և օգոստոսին, պայմանավորված է անբարենպաստ եղանակային պայմաններով Վրաստանում և մի շարք հանգստյան գոտիներում տեղի ունեցած ջրհեղեղներով»,-նշվաշ է հաղորդագրության մեջ:
Հոկտեմբերի 2-ից աշխատում է Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը, իսկ «Արմենիա» ֆիրմային գնացքը կշարունակի երթևեկությունը 2013 թվականի ամռանը:
Ընկերությունը հավաստիացնում է, որ հետևողական աշխատանքներ է տանում ուղևորափոխադրումների ծավալվերի ավելացման ուղղությամբ և այս նպատակով թարմացվում է երկաթուղու շարժակազմը, բարելավվում է հարմարավետությունն ու ուղևորների սպասարկման որակը, ինչպես նաև մեծանում է գնացքների արագությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել