HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկեց «ԴիջիԹեք Էքսպո 2013» ցուցահանդեսը

Հոկտեմբերի 4-ին Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» կենտրոնում մեկնարկել է «ԴիջիԹեք Էքսպո 2013» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը: Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Բացման խոսքով հանդես են եկել Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը,  «Ռոստելեկոմ» ԲԲԸ նախագահ Կալուգին Սերգեյը, «Քուեսթրեյդ Ինտերնեյշնլ Ինկ.» ընկերության hայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արտաշես Հարությունյանը:Այս մասին հայտնում է «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը»: 

Ցուցահանդեսը կտևի 3 օր` հոկտեմբերի 4-6-ը, Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտի (Մերգելյան) «Երևան Էքսպո» կենտրոնում:

ԴիջիԹեք 2013 ցուցահանդեսին մասնակցում են տեղական, կանադական, սինգապուրյան, ռուսական և ամերիկյան 120 կազմակերպություններ: Ցուցահանդեսն այս տարի ներկայանում է առավել մեծ ծավալով և նոր ձևաչափով: Առաջին հարկում ինժեներական ոլորտը ներկայացնում են շուրջ 30 ընկերություններ և կազմակերպություններ, ինչպիսիք են «10x Էնջիներինգ», «Անի–Տեստ», «Բիթլիս-ՄԵՆ», «Ինովեյթիվ Սոլյուշնս», «Ինտեգրատոր», Գիտության եւ Տեխնիկայի Թանգարան, «Մուշ-Թեքնոլոջիս», «Նաիրի-Թեք», «Նեյշնլ Ինսթրումենթս», «Օլիմպ Էնջիներինգ», «Պեգաս Լոջիք», «Փրոջեկտ Ինտեգրեշն» և այլն:

Երկրորդ հարկում առանձնացված են ծրագրային և համացանցային լուծումները, հեռահաղորդակցության, կրթության ոլորտները, սիստեմային ինտեգրատորները և սարքավորումների մատակարարները, որոնցից են «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ», «Սատիս», «Ինստիգեյթ Մոբայլ», «Ինստիգեյթ»,  «Օրանժ Արմենիա», «ԼանԱր Սերվիս», «Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիսիս», «Մայքրոսոֆթ», «Մոնիթիս Ջի-Էֆ-Այ» և այլ կազմակերպություններ:

Երրորդ հարկում տեղակայված են նորաստեղծ ընկերությունները, աշխատանքի տոնավաճառ բաժինը, «ԴիջիԼայֆ» սեմինարների սրահները, գործարար հանդիպումների սրահը:

Ցուցահանդեսին կից կանցկացվեն հետևյալ միջոցառումները.

  • ԴիջիԼայֆ սեմինարներ -Ցուցահանդեսային 3 օրերին, ԴիջիԼայֆ սեմինարների շարքի շրջանակներում,  այցելուները կարող են ներկա գտնվել շուրջ 30 գործարար ներկայացումների, սեմինարների, ինչպիսիք են` «Կիբեռանվտանգության արդի խնդիրները ձեռնարկություններում», «Ապագայի խելամիտ կոմերցիաները. IBM տեսլական», «Դիմավորեք նոր Office365», «Արդի տվյալների կենտրոններ», «Էլեկտրոնային առևտուր` տեխնոլոգիական յուրահատուկ լուծումներով», «Ի՞նչ է ծրագրային արտադրանքի մշակման Agile մեթոդաբանությունը, նրա ծագումը, պատմությունը և ի՞նչու կիրառել այն»   և այլն: 
  • Տեխնոլոգիական աշխատանքի տոնավաճառ- Տեխնոլոգիական ոլորտում աշխատել ցանկացողները հնարավորություն կունենան հանդիպել գործատուներին, ծանոթանալ նրանց կողմից առաջարկվող թափուր աշխատատեղերին և ներկայացնել իրենց տվյալները: Աշխատանքի առաջարկներով հանդես կգան «ԱրմենՏել», «Քուեսթրեյդ Ինտերնեյշնլ Ինկ.», «Յուքոմ», «Հայկական ծրագրեր», «Օրանժ Արմենիա» և այլն:
  • ArmRobotics– կցուցադրվեն անօդաչու թռչող սարքեր
  • Open Game Contest – կցուցադրվեն «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման մրցույթում հայտարարագրված խաղերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter