
Արցախում կանցկացվի «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը
Հուլիսի 18-22-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կանցկացվի մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը՝ նվիրված ԼՂՀ 20-ամյակին:
Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ անցկացվող փառատոնի հինգ օրվա ընթացքում Արցախի տարբեր քաղաքներում ու բնակավայրերում (Շուշի, Ստեփանակերտ, Հադրութ, Քարինտակ, Քարվաճառ, Հաթերք, Ասկերան, Ազոխ, Նորագյուղ, Բերձոր) կներկայացվի 18 մոնոներկայացում:
Ներկայացումներից ստացված հասույթն ամբողջությամբ կտրամադրվի Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան թատրոնի վերանորոգման աշխատանքներին:
Փառատոնը ստեղծման առաջին իսկ օրվանից անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Այս տարի առաջին անգամ միջոցառմանը կաջակցեն նաև ՀՀ սփյուռքի և Արցախի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները:
Մեկնաբանել