HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԴիջիԹեք Էքսպո 2013» ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվեն նաև մշակութային միջոցառումներ

9-րդ ամենամյա ԴիջիԹեք միջազգային ցուցահանդեսի ընթացքում կանցկացվեն նաև մշակութային միջոցառումներ: Ցուցահանդեսի առաջին օրը` հոկտեմբերի 4-ին, ժամը 14:00-15:00  ելույթ կունենա «Կարին» ավանդական երգի-պարի համույթը (գեղ. ղեկավար Գագիկ Գինոսյանը), իսկ կիրակի օրը` հոկտեմբերի 6-ին, ժամը 13:00-15:00 այցելուներն ականատես կլինեն «Կարին»-ի մանկական համույթի` «Ծովակն»-ի ելույթը:

Բացի այդ, հոկտեմբերի 5-ին, ժամը 14:00-16:00, Բազկամարտի երիտասարդական ասոցիացիայի կողմից կանցկացվեն ազգային խաղեր:

ԴիջիԹեք ցուցահանդեսի 3 օրերին  այցելուները հնարավորություն կունենան նաև  ներկա գտնվել «Ծիլ Բուսաց» ներդաշնակ զարգացման մանկապատանեկան կենտրոնի նկարների ցուցահանդեսին:

«ԴիջիԹեք-ն ավանդույթներ ունեցող տեխնոլոգիական ցուցահանդես է: Այս տարի որոշեցինք նաև համատեղել տեխնոլոգիական ու մշակութային ավանդույթները, և ցուցահանդեսը այցելուների համար դարձնել իսկական տոն»,- նշում է ԴիջիԹեք ցուցահանդեսի կազմակերպիչ` Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության տնօրեն Կարեն Վարդանյանը:

Ցուցահանդեսը կտեևի 3 օր` հոկտեմբերի 4-6-ը, Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտի (Մերգելյան) «Երևան Էքսպո» կենտրոնում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter