HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խաչարձանում բուժկետ է կառուցվում

Արգենտինայի տեղական մարմնի (բարերար` Կալչիյանների ընտանիք) հավաքագրած միջոցներով  «Հայաստան» համահայկական հիմնադրամը Տավուշի մարզի Խաչարձան գյուղում կառուցում է բուժկետ: Նորակառույցում կգործի նաեւ միջոցառումների սրահ, որը կծառայի համայնքի ամենատարբեր նպատակներին:

Կառույցը նախատեսվում է գործարկել տարեվերջին. ընթացքում են ներքին հարդարման եւ արտաքին բարեկարգման աշխատանքները: 

«Սա մեծ ձեռքբերում է գյուղի համար: Բնակիչներն այսուհետ կսպասարկվեն բարվոք պայմաններում եւ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում կարիք կլինի հասնել շրջկենտրոն»,- ասում է համայնքի ղեկավար Գագիկ Շահնազարյանը: Գյուղի խնդիրների մասին խոսելիս` գյուղապետը նշեց, որ խմելու ջրի հարցը հրատապ լուծում է պահանջում:

Այսօր գյուղի շուրջ 400 բնակիչների զգալի մասը փախստականներ են, ովքեր հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: Համայնքն իր անունը ստացել է շնորհիվ այստեղ պահպանված խաչքարերի: Այս մասին հայտնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter