HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգությունը» դատապարտում է Զարուհի Փոստանջյանի նկատմամբ սկսված քաղաքական հետապնդումները

«Ժառանգություն» կուսակցությունը տարածել է հայտարարություն, որտեղ դատապարտում է ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նկատմամբ իշխանությունների սկսած արշավը և քաղաքական հետապնդումները.

«Պաշտպանելով Զարուհի Փոստանջյանի խոսքի իրավունքը՝ դատապարտում ենք նրա հանդեպ իշխանությունների սկսած արշավը եւ քաղաքական հետապնդումները, որոնք անընդունելի են: 

Դիվանագիտության հարցում դասեր տալու փոխարեն (որից իրենք թերեւս անտեղյակ են), իշխանության ներկայացուցիչները պետք է շնորհակալ լինեն, որ գոնե ինչ-որ մեկը հիշեցնում է հասարակության առջեւ հաշվետու լինելու կարեւորության մասին: Եվ եթե նրանք ուզում են Փոստանջյանին զրկել հարց տալու իրավունքից, դրանով է՛լ ավելի են խորացնում բարձրաստիճան պաշտոնյաների՝ մոլեխաղերին տրվելու վերաբերյալ հասարակության մեջ շրջանառվող կասկածները՝ հիմնված ԶԼՄ-ների հաղորդագրությունների վրա: Զարուհու նկատմամբ ձեռնարկված քայլերն ու նրան ուղղված վիրավորանքները փաստորեն շատ ավելի խնդրահարույց են, քան իր հնչեցրած պարզ հարցը: 

Բանն այն է, որ ՀՀ հազարավոր քաղաքացիների հուսալքության եւ արտագաղթի մղող գործողությունները, մասնավորապես գողացված ընտրությունները, մարդկանց բազմաթիվ այլ իրավունքների խախտումը, մեր ազգային-պետական շահերին հարվածող հայ-թուրքական արձանագրությունները, հիմա էլ՝ Մաքսային միությանը միանալու համաձայնությունը, ըստ էության, հետեւանք են ազարտային խաղերի հանդեպ հատուկ մոտեցումների, ընդ որում՝ պետության, նրա ինքնիշխանության, Սահմանադրության եւ երկրի քաղաքացիների շահերի հաշվին: 

Հատկանշական է, որ ԶԼՄ-ների՝ մոլեխաղերին վերաբերող որոշ հաղորդումների բարձրաձայնումը իշխանություններն ավելի ցավագին ընդունեցին, քան կազմակերպված պետական հանցագործության՝ ընտրական կողոպուտի ակնառու փաստի արծարծումը: 

«Ժառանգություն» կուսակցությունը հետեւողականորեն պայքարելու է Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների ու ազգային շահերի պաշտպանության, օրինական ընտրությունների անցկացման, ինչպես նաեւ պետական պաշտոնյաների՝ հասարակությանը հաշվետու լինելու հանրակարգի կայացման համար»: 

Մեկնաբանություններ (7)

gayane
Hetaqrqiry na e, vor voch meky chi uzum harcnel, te Zaruhin chisht e asum, te voch? Miayn vorosh saponvoxner, chgites te inchu vat en zgum, vor da asvel Evropayum, aysinqn ayd harcy kareli er tal Hayastanum, ha? Isk Hayastanum, um hamar petq e trver, ov chgiti dra masin? Zaruhin shat chisht e varvel, u BRAVO iren, Hayastani miak txamard patgamavory. Anamotner, amboxj Hayastany datarkecin.
Գեւորգ
Խաղատուն մտնելը ոչ մեկին արգելված չէ, ուստի եւ տվյալ հարցն ինքնին վիրավորանք չէ: Այստեղ խնդիրը մակարդակն էր: Այս դեպքում կարելի էր նման հարցին կատակով պատասխանել, (ասենք՝ ,,կներեք, այդ մի դեպքն ինչ-որ լավ չեմ հիշում,, կամ - ,,իսկ ինձ 70 միլիարդ էին ասել!) Սակայն առաջնորդը հանկարծակի եկավ (շշկռվեց) ու գործն ավելի անմակարդակ բնույթ ստացավ, խայտառակությունն այստեղ պետք է տեսնել:
SAMUEL
Ժամանակն է ՀՀԿ-ն ուշքի գա և ընդիմադիրների բերանը փակելու փոխարեն միջոցներ ձերնարկի արտագաղթը կանգնեցնելու և մարդկանց սոցիալական վիճակը բարելավելու ուղղությամբ,էս պրոբլեմներով եք թուրքերին մեր վրա ծիծաղացնել տալիս ոչ թե............Եթե գտնում եք որ զրպարտել է նախագահին ինչի դատի չեն տալիս ? Մի պատասխան կարող է այստեղ լինել ....բա որ ապացուցեց......
Վահագն
Փոստանջյանի այլևս ցանկացած գործողությունև խոսք ինքին փոստ է:
Գագիկ
Անհասկանալի է փոխանակ հանրապետական կուսակցության ղեկավար կազմը պնդի որ Զարուհին զրպարտուն է ,միայն ասում են որ դրսի ամբիոնից պետք չէր նման բան ասել,իսկ Գալուստը հերթական տգիտությունը իրեն թույլ տվեց ասելով որ 7 հարկանի քֆուր է տալու .........Էս մակարդակով էլ երկիր են ղեկավարում,,,
hamlet
ayd xax@ petutyan xaytarakutyunne
julia
Ես ուզում եմ իմ երախտիքն ու աջակցությունը հայտնել Զարուհի Փոստանջյանին նրա անվախ, վեհ և հայրենասեր հոգու համար: Իսկ նրանք, ովքեր Երկրի պատվի մասին են մտածում, պետք է կանգնեին ոչ թե քոչարյանի,սերժի և նրանց նմանների կողքին և ժողովրդին արտաքսել օտար երկրներ հաց մուրալու և հողին հավասարացնել երկրի և ժողովրդի պատիվը,այլ ժողովրդի: Սա է արդյոք ձեր ազգային գաղափարախոսությունը պարոն Հովհանիսյան, թե դուք արդեն դավաճանել եք այդ գաղափարին: Դրանով չէ պայմանավորված ձեր փախուստը Հայաստանից,թե ուզում եք այնտեղից պաշտպանել մեր իշխանավորների պատիվը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter