«Արարատ 73»-ի 40-րդ տարին
Վաղը Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում մեծ շուքով կնշվի «Արարատ 73» ֆուտբոլային թիմի հաղթանակների հոբելյանական 40-րդ տարին: Նախաձեռնության հեղինակը ռուսաստանաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանն է, միջոցառումն իրականացվում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի աջակցությամբ:
Ագարակի կենտրոնում նախատեսված համերգային միջոցառմանը կմեծարվեն լեգենդար ֆուտբոլիստները, տեղի կունենա «Արարատ 73»-ի պատմական դարձած հաղթանակը խորհրդանշող հուշարձանի բացման արարողությունը:
Ինչպես հայտնում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը, միջոցառմանը ներկա կլինեն բարձրաստիճան հյուրեր, ֆուտբոլասեր պատգամավորներ, մտավորականներ և մարզական մեկնաբաններ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել