HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծիլքար գյուղի մոտ մեքենաներ են արգելափակվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10.54-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ծիլքար գյուղի մոտակայքում, մերկասառույցի հետևանքով արգելափակվել են ավտոմեքենաներ:

Ահազանգը փոխանցվել է Լոռու և Արագածոտնի ՄՃԿԿ կրտսեր հրահանգիչներին, «Սպիտակ ճանապարհ» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետին, «Արագած» ՃՇՇ ՓԲԸ-ի տնօրենին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

«Սպիտակ ճանապարհ» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետի տեղեկատվության համաձայն՝ Երևան-Վանաձոր ավտոճանա­պար­հի 85-րդ կմ-ում («Սպիտակի ոլորաններ» կոչվող հատված) ավտոճանա­պարհն անցանելի է: 

Ժամը 14.26-ի դրությամբ հրշեջ-փրկարարները խցանումից դուրս են բերել 3 միկրոավտոբուս և մոտ 40 մարդատար ավտոմեքենա:   
Ժամը 15.00-ի դրությամբ ճանապարհն անցանելի է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter