Անցած 7 օրում Ադրբեջանը հրադադարը խախտել է 200 անգամ
Հուլիսի 9-ից 16-ը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտման շուրջ 200 դեպք, ինչի հետևանքով հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 850 կրակոց:
Համաձայն Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների՝ առաջնային գծում, բացի ինքնաձիգերից, թշնամին կիրառել է նաև գնդացիրներ և դիպուկահարային հրացաններ:
«Վստահորեն կատարելով իրենց մարտական խնդիրը՝ ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները շարունակել են վերահսկել իրավիճակը և ի տարբերություն հակառակորդի՝ զերծ մնացել աննպատակ ու սադրիչ գործողություններից»,- հայտնում է ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել