ONEArmenia-ն հայտարարում է 25000 դոլար մրցանակային ֆոնդով SHIFT:Tech դրամաշնորհի մրցույթ
Իր հիմնադրման միամյակի առթիվ ONEArmenia-ն սկսեց SHIFT:Tech ծրագիրը: SHIFT:Tech-ը հրավիրում է բոլոր ցանկացողներին, անկախ գտնվելու վայրից, ներկայացնել թվային տեխնոլոգիաների աշխատածրագրերի իրենց գաղափարները եւ մրցել՝ ստանալու 25000 ԱՄՆ դոլար մրցանակ այդ գաղափարներն իրագործելու համար: Ծրագիրը նպաստում է, որպեսզի Հայաստանը համաշխարհային ասպարեզում ներկայանա որպես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կարեւոր դերակատար:
SHIFT:Tech-ը ONEArmenia-ի երկրորդ խոշոր նախաձեռնությունն է՝ միտված Հայաստանի նշանակությունը համաշխարհային նորարարական շուկայում զարգացնելուն: Առաջինը SHIFT:Culture նախագիծն էր, որը մեկնարկեց 2013-ի գարնանը: Նախագիծը հրավիրեց համաշխարհային հանրությանը առաջ քաշելու համարձակ գաղափարներ՝ Հայաստանում մշակութային մթնոլորտը արդիականացնելու և այն նորովի ներկայացնելու համար:
SHIFT:Tech-ի լավագույն հինգ դիմումների հեղինակները կհրավիրվեն մասնագիտական ստուգատեսի: Հաղթողը կմիանա Երեւանում «Social Objects» բջջային հեռախոսների աշխատածրագրերի զարգացման նորաբաց ընկերությանը, որպեսզի իր գաղափարը վերածի իսկական ծրագրային գլուխգործոցի: Ծրագիրը կունենա բարձր որակավորմամբ մասնագետների թիմ: Բացի այդ 25000 դոլար անկանխիկ դրամաշնորհի մի մասը կհատկացվի մարքետինգին եւ աշխատածրագիրը շուկայում ներկայացնելուն: Մրցույթի դիմումներն ընդունվում են մինչեւ ս.թ. նոյեմբերի 5-ը:
ԱՊՀ եւ Մերձավոր Արևելքի երկրների շրջանում Հայաստանը դարձել է տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար երկրներից մեկը: Եվրոպայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի բարձրակարգ տեխնոլոգիաներով զբաղվող մի շարք ընկերություններ Հայաստանում մեծ ձեռնարկություններ եւ գիտահետազոտական կենտրոններ ունեն: Հայաստանի տարեկան ՀՆԱ-ի 20%-ը կազմող եւ մեծ զարգացում ապրող ՏՏ ոլորտի ընկերություններ են բացվում ողջ երկրով մեկ: Օրինակ` աշխարհում առաջին համապարփակ հնարավորություններով բջջային հեռախոսների ֆոտոխմբագիր Picsart, Inc.-ը հիմնադրվել է Հայաստանում: Ներկայումս ընկերության արժողությունը 200 միլիոն դոլար է:
«ONEArmenia-ն սկսել է SHIFT նախաձեռնությունը, որպեսզի Հայաստանում մարդիկ ինչ-որ դրական շարժի ակնկալիք ունենան: Սա վճռորոշ պահ է՝ երիտասարդ սերնդի ուշադրությունը ուղղորդելու դեպի ապագան, որտեղ թվային տեխնոլոգիաների շնորհիվ ամեն ինչ հնարավոր է»,- ասում է ONEArmenia-ի տնօրեն Դեյվիդ Բեքեթը:
Իմացեք ավելին եւ դիմեք մրցույթին այստեղ՝ onearmenia.org/shift
ONEArmenia-ն շահույթ չհետապնդող հասարակական հարթակ է, որը բնապահպանական, մարդասիրական եւ մշակութային նախագծեր է զարգացնում Հայաստանում: Մենք կիրառում ենք հանրային ֆինանսավորումը եւ դրամահավաքը որպես միջոց, որով համացանցից օգտվող ցանկացած մարդ կարող է ներգրավվել եւ աջակցել Հայաստանում այս պահին շոշափելի փոփոխություններ անելուն միտված նախագծերին: ONEArmenia ցանցը հնարավոր է դարձնում ոչ միայն գումարների հանգանակումը Հայաստանում իրագործվող նախագծերի համար որպես համաշխարհային հանրության ներկայացուցիչ, այլեւ հետեւում է տվյալ նախագծի ընթացքին ֆինանսական տեղեկատվության լիակատար հասանելիության շնորհիվ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել