Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի անկում
Հոկտեմբերի 09-ի գիշերը հանրապետության հովտային շրջաններում, այդ թվում նաև Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում, առանձին ցածրադիր հատվածներում սպասվում է ջերմաստիճանի անկում օդում մինչև` 0°C, գետնի մակերևույթին մինչև` -1...-2°C: Հոկտեմբերի 09-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան 1-6 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 09-ի գիշերը կնվազի 3-4, 09-ի ցերեկը և 10-12-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել