HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Գևորգյանը քննարկել է Լոռու մարզի խնդիրները

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր աշխատանքային այցով եղավ Լոռու մարզում: Վանաձորում մարզպետարանի ակտիվի, մարզային իրավապահ մարմինների ղեկավարների, քաղաքապետերի մասնակցությամբ անցկացվեց խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվեցին մարզային ընթացիկ խնդիրները:

Մարզպետարանի և համայնքների ղեկավարները փոխվարչապետին ներկայացրին մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով համայնքներում իրականացվող աշխատանքների ընթացիկ վիճակը, համայնքային եկամուտների հավաքագրման ցուցանիշները, ինչպես նաև տեղեկատվություն՝ գյուղատնտեսական աշխատանքների մասին:

Ա. Գևորգյանը հորդորեց ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել ընթացիկ խնդիրների լուծումը, աշխատանքներն իրականացնել բնականոն հունով:

Այնուհետև փոխվարչապետն այցելեց Վանաձորի թիվ 13 դպրոցի և Վանաձորի արվեստի քոլեջի շինհրապարակներ, տեղում ծանոթացավ շինարարական աշխատանքների ընթացքին: Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով կրթօջախներին հատկացվել է համապատասխանաբար մոտ 50 մլն և 35 մլն դրամ:

Արվեստի քոլեջում աշխատանքները կավարտվեն այս տարի, իսկ թիվ 13 դպրոցի հետ կապված' քննարկվեց դպրոցի ամբողջական վերանորոգման համար անհրաժեշտ գումարները կամ առաջնահերթ խնդիրների լուծման երկրորդ ծրագրում կամ այլ ծրագրերում ներառելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter