HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետապնդել են Ժիրայր Սէֆիլյանին». Նախախորհրդարան

Նախախորհրդարանը տեղեկացնում է, որ երեկ` կեսգիշերին, Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող Ժիրայր Սէֆիլյանին հետևել ու հետապնդել են, երբ նա իր ավտոմեքենայով Ալեք Մանուկյան 5/5 հասցեում գտնվող Նախախորհրդարանի գրասենյակից տուն էր վերադառնում: 

«Հետապնդողները եղել են ԲՄՎ մակնիշի արծաթագույն ավտոմեքենայով: Հաջողվել է ֆիքսել հետապնդող ավտոմեքենայի պետհամարանիշի մի մասը` 24 MU: Դեպքը տեղի է ունեցել Ժիրայր Սէֆիլյանի տան շրջակա տարածքում` Երևանի Զեյթուն թաղամասում: Հետապնդումը տևել է շուրջ կես ժամ` 23:40-ից մինչև 00:10»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նախախորհրդարանի տեղեկացմամբ` նույն օրը` ժամը 16-ի սահմաններում Ծածկած շուկայի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ Ժիրայր Սէֆիլյանին է մոտեցել Ծածկած շուկայի սեփականատիրոջը ներկայացնող մի անձնավորություն` փորձելով նրան առանձնազրույցի հրավիրել, սակայն մերժողական պատասխան ստանալով` հեռացել է:

«Այդ անձնավորությունը, որը ներկայացել է Ռուբո անունով, Սամվել Ալեքսանյանի հետ միասին նստած է եղել նույն ավտոմեքենայում և Ժիրայր Սէֆիլյանին է մոտեցել այդ ավտոմեքենայից դուրս գալով: Նախախորհրդարանի քարտուղարությունը համոզմունք է հայտնում, որ հանցավոր ու ապազգային վարչախմբի  հովանավորությունը վայելող քրեական տարրերի ժամանակն ու էժանագին հնարքների ռեսուրսը սպառվել է: Մեր ժողովուրդն այլևս տեր է կանգելու իր երկրին և իր կամքն է պարտադրելու ապազգային վարչախմբին ու նրա հանցագործ խամաճիկներին»,- հաղորդում է Նախախորհրդարանը :

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter