ՍԱՊԾ-ն աշխատում է վերացնել հայկական ծովամթերքի ներկրման արգելանքը Ռուսաստանում
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պարզաբանել է «Ռուսաստանում սահմանափակվել է հայկական մի քանի ընկերությունների գործունեությունը» հոդվածում նշված երկու ընկերությունների` «Կոնստանտին և քույրեր» ՍՊԸ-ի և «Գոս» ՓԲԸ-ի վերաբերյալ հրապարակված փաստերը` ավելացնելով, որ ՍԱՊԾ-ն դիմել է Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և ֆոտոսանիտարական հսկողության դաշնային ծառայություն` ընկերությունների արտադրանքի ներկրման ժամանակավոր կասեցումը վերացնելու նպատակով: Ստորև ներկայացնում ենք ՍԱՊԾ- աշխատակզմի ղեկավար Հ. Գևորգյանի պարզաբանումն ամբողջությամբ.
«Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և ֆոտոսանիտարական հսկողության դաշնային ծառայության կողմից Ռուսաստանի Դաշնություն «Կոնստանտի և քույրեր» ՍՊԸ-ի և «Գոս» ՓԲԸ-ի արտադրանքի ներկրումը ժամանակավոր կասեցնելու վերաբերյալ հայտնում եմ Ձեզ, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետի հրամանի համաձայն` իրականացվել է ստուգում` անասնաբուժական և սննդամթերքի անվտանգության բնագավառաները կարգավորող Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով ներկայացվող պահանջներին համապատասխանությունը բացահայտելու նպատակով:
Ստուգման արդյունքում հայտնաբերվել են «Անասնաբուժության մասին» և «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքների դրույթների խախտումներ, որոնց վերացման նպատակով տրվել են համապատասխան ցուցումներ և առաջադրանքներ:
Ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննության նպատակով իրականացվել է «Գոս» ՓԲԸ-ի կենդանի խեցգետնի և խեցգետնի պահման ավազանի ջրի նմուշառում, որի արդյունքում պարզվել է, որ նմուշները համապատասխանում են «Պարենային հումքի և սննդամթերքի անվտանգությանը և սննդային արժեքին ներկայավող հիգիենիկ պահանջներին» և «Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներին»:
Ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննության նպատակով իրականացվել է «Կոնստանտին և քույրեր» ՍՊԸ-ի ձկան (իշխան և թառափ), կենդանի խեցգետնի և ձկան կերի նմուշառում, որի արդյունքում պարզվել է, որ նմուշները համապատասխանում են ներկայացվող հիգիենիկ պահանջներին:
Ստուգման ավարտից հետո ծառայության կողմից ստուգման տվյալներն ամփոփվել են և ուղարկվել են Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և ֆոտոսանիտարական հսկողության դաշնային ծառայություն` «Կոնստանտին և քույրեր» ՍՊԸ-ի և «Գոս» ՓԲԸ-ի արտադրանքի ներկրման ժամանակավոր կասեցումը վերացնելու նպատակով:
Հայտնում եմ նաև, որ անասնաբուժական պետական հսկողության ենթակա բոլոր բեռների արտահանման համար տրվում են Հայաստանի Հնարապետության կառավարության 2010թ. հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման հավելվածների ձևերի անասնաբուժական կամ Եվրոպական միության կամ այլ ներկրող երկրի կողմից սահմանված ձևի առողջության կամ անասնաբուժական սերտիֆիկատներ, սննդամթերքի համար` անվտանգության սերտիֆիկատներ»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել