HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամուսինը դանակահարել է կնոջը և դիմել փախուստի

Հոկտեմբերի 9-ին` ժամը 19.00-ին, ոստիկանության Տարոնի բաժնում ահազանգ է ստացվել, որ հիսունն անց մի տղամարդ Վանաձորի կենտրոնական հանրախանութի հարևանությամբ վիճաբանել է կնոջ հետ, դանակով հարվածներ հասցրել և դիմել փախուստի: Այս մասին հաղորդում է ոստիկանությունը: 
Ժամը 19.55-ին  շտապօգնության կայանից ոստիկանությունում  հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 1959 թ. ծնված Սիրանուշ Ա.-ն:
«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, 1956 թ. ծնված Լևոն Ա.-ն վիճաբանել է կնոջ` Սիրանուշ Ա.-ի հետ և դանակով երկու անգամ հարվածել նրա պարանոցին: Լևոն Ա.-ն նույն օրն ինքնակամ ներկայացել է բաժին: Հանցագործության գործիք դանակն առգրավվել է»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փաստի առթիվ  ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հարուցվել է  քրեական  գործ: Լևոն Ա.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն` տեղեկացնում է ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter