Մեղրին և Ագարակը կգազիֆիկացվեն
ՀՀ կառավարության այսօրվա նիստում փոփոխություններ և լրացումներ են կատարվել 2013 թ. պետբյուջեում և կառավարության ավելի վաղ` 2012թ. դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ:
Արդյունքում կառավարությունը պետբյուջե է ներառել Իրանի Իսլամական Հանրապետության հետ 2011-ին ստորագրված Փոխըմբռնման հուշագրով ստացված 2 մլն ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհով Մեղրու և Ագարակի համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման ծրագիրը: Նախագծման աշխատանքն ավարտվել է, ճշտվել են ներմուծվող ապրանքի ցանկն ու քանակը, ինչպես նաև աշխատանքի ծավալը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել