HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության հայտարարությունը՝ «Էրեբունի-Երևան»-ին ընդառաջ

ՀՀ ոստիկանությունը հաղրոդագրություն է տարածել, որով հորդորում է պահպանել համակեցության կանոնները՝  «Էրեբունի-Երևան» տոնակատարության օրերին (մեկնարկը՝ այսօր): Ստորև ներկայացնում ենք հաղորդագրությունն ամբողջությամբ:

«Հարգելի համաքաղաքացինե՛ր: Հոկտեմբերի 11-12-ը մեր ավանդական ու սիրելի մայրաքաղաքային հանդիսության՝ «Էրեբունի-Երևան» տոնակատարության օրերն են, տոն, որին մասնակցելու են հազարավոր երևանցիներ, հյուրեր, զբոսաշրջիկներ:

Հրապարակային հանդեսներն ու միջոցառումներն ընդգրկուն ու բազմամարդ կլինեն, ինչը նշանակում է մարդկանց մեծ կուտակումներ Երևանի տարբեր հատվածներում:

Անցանկալի միջադեպերից զերծ մնալու համար քաղաքացիներին կոչ ենք անում պահպանել համակեցության կանոնները, ցուցաբերել զսպվածություն, հանդուրժողականություն, հարգալից վերաբերմունք՝ միմյանց նկատմամբ:

Ծնողներին խնդրում ենք ուշադիր լինել երեխաների հանդեպ, իսկ նրանց տեսադաշտից կորցնելու դեպքում անհապաղ դիմել պարեկող ոստիկաններին:

Տոնական օրերին առևտուր իրականացնողներից պահանջում ենք բացառել ալկոհոլային խմիչքների վաճառքն անչափահասներին:

Մեր համաքաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության միջոցներ՝ հանցավոր ոտնձգություններից զերծ մնալու համար, իսկ նման դեպքերում անհապաղ դիմել ոստիկանական պարեկախմբերին կամ ահազանգել բաժիններ ու հենակետեր և աջակցել իրավապահների գործողություններին:

Այս օրերին սահմանափակված է տեղաշարժը մայրաքաղաքի որոշակի հատվածներում, ինչի մասին նախապես իրազեկել ենք: Խնդրում ենք հետևել ոստիկանության պահանջներին, պահպանել սահմանված երթուղիները՝ գիտակցելով, որ օրինահարգությամբ մասնակցում եք տոնախմբության կազմակերպմանն ու անցկացմանը:

Ոստիկանությունն ամեն ինչ կանի «Էրեբունի-Երևան» տոնակատարության օրերին մայրաքաղաքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն ու անվտանգություն ապահովելու համար և այդ գործում ակնկալում է համաքաղաքացիների օժանդակությունը: Եկեք միասին, համատեղ ուժերով անենք ամեն ինչ, որպեսզի մեր սիրելի տոնը չմթագնվի թեկուզ մեկ միջադեպով:

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը շնորհավորում է  «Էրեբունի-Երևան» տոնախմբության առթիվ, բոլորին մաղթում անմոռաց տպավորություններ ու բարօրություն»:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter