HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

10.000 պարկ վառելափայտ՝ անօթևաններին

«Շիրակ կենտրոնը» նախորդ ձմռանը Գյումրու վագոն-տնակներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին արտերկրի բարերարների և կազմակերպությունների աջակցությամբ տրամադրեց շուրջ 2000 պարկվառելափայտ: Ընթացիկ ձմռանը անօթևան ընտանիքներին ջերմություն պարգևելու նպատակով կենտրոնը նախաձեռնել է «10.000 պարկ վառելափայտ անօթևան ընտանիքներին» ակցիան:

Կենտոնը կոչ է անում բոլոր բարեսիրտ մարդկանց միանալ իր նախաձեռնությանը: Նախաձեռնությանն արդեն իսկ միացել են և անօթևան ընտանիքներին բաժանելու նպատակով «Շիրակ կենտրոնին» վառելափայտի գումար են տրամադրել Ամերիկյան «Փարոս» և «Մարկ Թոգնաջի հիշատակի» հիմնադրամները՝ 300-ական պարկ, ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանը՝ 200 պարկ, Լոնդոնում բնակվող նախկին գյումրեցի Գարիկ Բարսեղյանը՝ 10պարկ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter