HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այս տարի ԴիջիԹեքին ակնկալվում է 100 ընկերության մասնակցություն

Հոկտեմբերի 7-9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների /ՏՀՏ/ԲՏ/ 7-րդ ամենամյա ԴիջիԹեք միջազգային ցուցահանդեսը: Իրենց ակտիվ մասնակցության մասին արդեն հայտնել են «Նեյշնլ Ինսթրումենթս», «Մայքրոսոֆթ», «Դ-Լինկ», «Յուքոմ», Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ, «Յունիքոմփ», «Ռեդինետ», «Ֆլեքսիբլ Ափլիքեյշնս» և մի շարք այլ կազմակերպություններ:

«Ցուցահանդեսի հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծելն է: «DigiTec Expo»-ն նաև մի շարք կարևոր խնդիրներ է լուծում. նախ' Հայաստանը դրսում ներկայացվում է որպես բարձր տեխնոլոգիական իրադարձությունների երկիր: Բացի դրանից՝ ցուցահանդեսն ունի նաև ներդրումների ներգրավման նպատակ. արտասահմանյան ներդրողները կարող են այստեղ միանգամից ծանոթանալ ամբողջ ՏՏ համայնքին և հետագա ծրագրեր նախանշել»,- ասում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Ցուցահանդեսին կից կանցկացվեն հետևյալ միջոցառումները.

- The World of Engineering – Ճարտարագիտական նորարարական լուծումների ցուցադրություն
- Open Game Contest – «Բաց խաղ» համակարգչային խաղերի մրցույթում հայտարարագրված խաղերի ցուցադրություն
- ArmRobotics – Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մասնակից ռոբոտների ցուցադրություն
- DigiTec Startup հատված – Նորաստեղծ ընկերությունների և նորարարական լուծումների ցուցադրություն
- ՏՏ աշխատանքային շուկա – Տեխնոլոգիական ոլորտում աշխատելու ցանկություն ունեցողները հնարավորություն կունենան տեղում ծանոթանալ գործատուի հետ, թողնել իրենց ինքնակենսագրականները:

7-րդ ամենամյա ԴիջիԹեք միջազգային ցուցահանդեսը կանցնի ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության պլատինե հովանավորությամբ:

2010 թվականին ցուցահանդեսին մասնակցել էր 68 ընկերություն, այցելել էր մոտ 15.000 մարդ: Ակնկալվում է, որ այս տարի ցուցահանդեսին կմասնակցի 100 ընկերության, և կայցելի 20.000 մարդ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter