
Այդպիսի ազատություն չի լինի. Տ. Առաքելյան (լուսանկարներ)
Վերաքննիչ քրեական դատարանում քաղբանտարկյալներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի գործով այսօրվա դատական նիստի ժամանակ կողմերը հանդես եկան իրենց եզրափակիչ ճառերով:
Իր ճառի ընթացքում Տիգրան Առաքելյանն ասաց հետևյալը. «Հարգելի դատարան, բոլորս ՀՀ քաղաքացի ենք: Ոչ ոք չգիտի` վաղը ով որտեղ կլինի, ով ինչով կզբաղվի: Երբ ինձ հարցնեն այս քրեական գործի հանգուցալուծման մասին, ես կուզեմ ժպիտով պատասխանել: Այս դահլիճում շատ փորձառու դատավարական կազմ ունենք: Ես կուզեմ արդարություն լինի: Ես իմ ազատությունն արդարության մեջ կուզեմ գտնել. ազատության մեջ գտնվելով՝ ազատություն չեմ գտնի: Չի՛ լինի, այդպիսի ազատություն չի լինի»:
Դատարանը երկու կողմին լսելուց հետո հայտարարեց, որ դատավճիռը կհրապարկի երկուշաբթի օրը. դատական նիստի ժամի մասին լրացուցիչ կտեղեկացվի:
Մեկնաբանել