Օմբուդսմեն. «Արդարադատության նախարարությունը չպետք է միջամտի փաստաբանների անկախ գործունեությանը»
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն անդրադարձել է Արդարադատության նախարարության կողմից «Թաստաբանության մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում առաջարկված փոփոխություններին, որի կապակցությամբ դժգոհություն եւ բողոք էր արտահայտել Փաստաբանների պալատը:
Օմբուդսմենի աշխատակազմի տարածած մամլո հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Երեկ փաստաբանները դիմել էին Մարդու իրավունքների պաշտպանին՝ դժգոհելով ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմից մշակված օրենքի նախագծից, ըստ որի նրանց վրա դրվում է հավելյալ տուրքի վճարման պարտավորություն: Նույն օրենքի նախագիծը Պաշտպանին կարծիքի էր ուղարկվել նաև ՀՀ Արդարադատության նախարարության կողմից:
Ուսումնասիրելով օրենքի նախագիծը՝ պաշտպանը պարզեց, որ առաջին հերթին խնդրահարույց է այն, որ Արդարադատության նախարարությունը միջամտում է փաստաբանների անկախ գործունեությանը՝ իր վրա վերցնելով փաստաբանների գրանցամատյանի վարման գործառույթը, ինչի համար նաևգանձում է հավելյալ տուրք:
Բացի այդ, ընդունելի չէ այն հիմնավորումը, որ փաստաբաններից գանձվող տուրքը նախատեսվում է ուղղել Հանրային պաշտպանի գրասենյակի պահպանմանը, քանի որ այդ գրասենյակի պահպանումը հանդիսանում է պետության պոզիտիվ պարտականությունը:
Ուստի ելնելով վերոգրյալից` Պաշտպանը առաջարկել է նախարարին վերանայել«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը և պատշաճ կերպով շահագրգիռ անձանց հետ քննարկելուց հետո միայն դնել համապատասխան շրջանառության մեջ՝ հաշվի առնելով մեր կողմից նշված դիտողությունները»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել