HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահն ընդունել է արդարադատության նախարարների խորհրդի նիստին մասնակցած պետությունների պատվիրակությունների ղեկավարներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ս/թ հոկտեմբերի 10-11-ը ՀՀ արդարադատության նախարարության նախագահությամբ Երևանում անցկացված ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 8–րդ նիստին մասնակցած պետությունների պատվիրակությունների ղեկավարներին: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Ըստ մամլո հաղորդագրության՝ Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում և կարևորել արդարադատության նախարարների խորհրդի երևանյան նիստը, այդ ձևաչափով ոլորտի պատասխանատուների սերտ համագործակցությունն ու փորձի փոխանակումը, մասնակից պետությունների համար արդարադատության ոլորտում ընդհանրական արդի խնդիրների լուծմանը միտված համատեղ աշխատանքը:

Արդարադատության նախարարները ՀՀ Նախագահին ներկայացրել են երկօրյա իրենց քննարկումների արդյունքները՝ գոհունակությամբ արձանագրելով, որ ավանդաբար անցկացվող նման հանդիպումները լավ հնարավորություն են ինտեգրացիոն փոխգործակցությունը զարգացնելու, մասնագիտական հարցեր քննարկելու և որպես իրավաբաններ, առկա խնդիրների համատեղ լուծումներով նպաստելու Համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների համար առավել հարմարավետ պայմանների ստեղծմանը՝ կառավարման ժամանակակից մեխանիզմների, որակյալ ծառայությունների ներդրմանը:

Հանրապետության Նախագահը հաջողություններ է մաղթել հանդիպմանը մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին իրենց հետագա գործունեության մեջ: 

 

Լուսանկարը՝ president.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter