HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հին Երևանը. հայացք ապագայից» լուսանկարների մրցույթ մետրոպոլիտենի կայարաններում

«Էրեբունի-Երևան 2795» տոնակատարության շրջանակում երևանցիներին և մայրաքաղաք ժամանած հյուրերին Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Բարեկամություն», «Երիտասարդական», «Հանրապետության հրապարակ», «Զորավար Անդրանիկ» և «Գարեգին Նժդեհ» կայարաններում հնարավորություն է ընձեռվել դիտել «Հին Երևանը. հայացք ապագայից» լուսանկարների ցուցադրությունը:

Երևան քաղաքի պատմության թանգարանի պահոցներից մետրոպոլիտենի սպասասրահներում հայտնված այս լուսանկարները 20-րդ դարասկզբից մինչև դարի կեսերն ընկած ժամանակահատվածի տվյալ կայարանին հարակից տարածքի քաղաքաշինական դիմագծի լուռ վավերագրերն են: Ցուցահանդեսը Երևանի անցյալն ու ներկան տեսնելու և համեմատելու յուրօրինակ պատմական ակնարկ է:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter