HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանություն. վիճաբանության ընթացքում դանակով հարվածել էր

Հոկտեմբերի 11-ին` ժամը 14.45-ին, Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1996 թ. ծնված Արա Պ.-ն՝ հայտարարելով, որ վնասվածքն ստացել է Հասրաթյան փողոցում վայր ընկնելու հետևանքով: 

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը` ժամը 14.30-ի սաահմաններում, Հասրաթյան փողոցի թիվ 7 հասցեի մոտ Արա Պ.-ի և նրա ընկեր Արթուր Հ.-ի հետ վիճաբանել են 1995 թ. ծնված Կառլեն Մ.-ն և նրա ընկերները: Վիճաբանության ընթացքում էլ Կառլեն Մ.-ն դանակով հարվածել է Արա Պ.-ին:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 21.30-ին, Կառլեն Մ.-ն ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter