Բերման են ենթարկվել ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով
Հոկտեմբերի 12-ին` ժամը 18.00-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները Ջրառատ գյուղից, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Ռոմիկ Ղ.-ին և 1986 թ. ծնված Ալբերտ Ս.-ին: Վերջինիս վարած «ՎԱԶ- 2121» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 7 ծառ: Ռոմիկ Ղ.-ն հայտնել է, որ ծառերը, «Գևորգ Չաուշ» կոչվող անտառամասից, ձեռքի սղոցով հատել է ինքը: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել