HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանակահարողը նախկինում 5 անգամ դատապարտված է եղել

Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները բերման են ենթարկվել նախկինում հինգ անգամ դատապարտված,  Բյուրեղավանի բնակիչ, 1957թ. ծնված Ստեփան Միրզոևին: Այս ամսին տեղեկացնում է ոստիկանությունը` հիշեցնելով, որ հոկտեմբերի 8-ին` ժամը 01.40-ին, Աբովյան բժշակական կենտրոնից ոստիկանությունը հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի վերին հատվածի և նախաբազկի շրջանի կտրած ծակած վերքեր ախտորոշմամաբ հիվանադանոց է տեղափոխվել Արզնի գյուղի  չորրորդ փողոցի մի բնակիչ:

Հիվանդանոց մեկնած ոստիկաններին տուժողը նախապես հայտնել էր, որ բուժօգնության է դիմել ինչ-որ անծանոթների հետ տեղի ունեցած վիճաբանություն, ծեծկռտքուի արդյունքում: Նաև նշել էր, որ չի ճանաչում իրեն վնասողին:

Դեպքից հետո ոստիկանները ձեռնարկել են միջոցառումներ` պարզելու վնասվածքներ հասցնողի ինքությունը: Արդյուքնում ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները հաջորդ օրը պարզել են, որ հիվանդանոցում հայտնվածի հետ վիճել և դանակով հարվածել էր նրա համագյուղացին, հինգերորդ փողոցի բնակիչ, նախկինում հինգ անգամ դատապարտված 57-ամյա Ստեփան Միրզոևը: Քննությունը շարունակվում է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter