HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տնօրենն ի՞նչ հիմնավորմամբ է ազատվել աշխատանքից. Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար, մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանի ունեցած տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել է Երևանի թիվ 66 հիմնական դպրոցի տնօրենը, մինչդեռ մեկ շաբաթ առաջ նա Երևանի քաղաքապետարանում  որպես տնօրեն հաստատման է ներկայացրել դպրոցի տարիֆիկացիան: Այս մասին տեղեկացնում է «Բարև Երևան» խմբակցությունը` նշելով, որ տնօրենի ազատման մասին ոչ մի պաշտոնական հրապարակում չի եղել: Անահիտ Բախշյանը, ըստ խմբակցության տարածած հաղորդագրության, խնդրել է տրամադրել Երևանի թ. 66 դպրոցի տնօրենի ազատման հրամանը, ինչպես նաև հարցումով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով հասարակությանը պատշաճ կերպով իրազեկել հետևյալի մասին.

1.վերջին անգամ  ո՞ւմ կողմից, ե՞րբ և ի՞նչ նպատակով են իրականացվել  ստուգումներն  այդ դպրոցում,

2. ի՞նչ խախտումներ են արձանագրվել դպրոցում,

3.ստուգման արդյունքները որտե՞ղ են քննարկվել և  վերլուծվել,

4.ո՞ւմ կողմից է ստորագրվել ստուգման ակտը,

5.տնօրենը  ստորագրե՞լ է ակտը,

6.վերջապես ի՞նչ հիմնավորմամբ է ազատվել տնօրենն աշխատանքից:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter