Սպանություն Վանաձորում. ձերբակալվել է «Քուրդը»
Հոկտեմբերի 12-ին` ժամը 19.35-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել Երևան քաղաքի բնակիչ, 1998 թ. ծնված Դավիթ Հովակիմյանը, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Դ. Հովակիմյանը հիվանդանոցում մահացել է: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը վերավորակավորվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողների կողմից հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյուքնում հոկտեմբերի 13-ին` ժամը 01.50-ին, սպանությունը կատարելու կասկածանքով իր բնակարանից բերման է ենթարկվել 1991 թ. ծնված, նախկինում դատապարտված Կարեն Կ.-ն՝ «Քուրդ» մականունով:
Պարզվել է, որ նա հոկտեմբերի 12-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Վանաձորի Կ. Դեմիրճյան փողոցի հարևանությամբ գտնվող այգում, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է Դ. Հովակիմյանին և պատճառել մահ: Կարեն Կ.-ն ձերբակալված է: Նախաքննությունը շարունակվում է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել