HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նույնասեռականների շքերթ՝ Ռիոյում

Երեկ Ռիո դե Ժանեյրոյի հայտնի Կոբակաբանա ափին էին հավաքվել հազարավոր նույնասեռականներ՝ գունավոր հագուստներով ու թմբուկներով՝ նշելու Ռիոյի 18-րդ գեյ շքերթը, որը շարունակվեց մինչեւ ուշ գիշեր: Կոբակաբանա էին ժամանել միասեռականներ Բրազիլիայի տարբեր քաղաքներից: Նրանք փոքրիկ համերգներ ու դիսկոտեկներ էին կազմակերպել փողոցներում: Տոնակատարությանն էին միացել նաեւ այլ տեղացիներ ու զբոսաշրջիկներ:

Շքերթը նվիրված էր նույնասեռականներին ուղղված խտրականությունների դեմ պայքարին: Միջոցառման վերաբերյալ գովազդային պաստառներում հատուկ նշված էր 1996 թ.-ի սեպտեմբերի 12-ին ընդունված քաղաքային օրենքի մասին, որը կիրառում է պատժամիջոցներ՝ նույնասեռականների հանդեպ խտրական վերաբերմունքի դեպքում:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Բրազիլիան  հաստատեց դատարանի միջոցով նույնասեռականների ամուսնությունը, սակայն վերջնական օրենքը դեռ պետք է ընդունվի: Բրազիլիան աշխարհի ամենամեծ բնակչություն ունեցող կաթոլիկ երկիրն է, որտեղ ապրում են ավելի քան 60 հազար նույնասեռական զույգեր: 

Մեկնաբանություններ (1)

Վահէ
Միասեռ կամ համասեռ լսել էի. բայց երբեք «նույնասեռ»...այսինքն նույն սեռ ունեցո՞ղ: homo- a combining form meaning “same, identical” homogenous - միատարր, ոչ թէ նույատարր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter