HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրանի քաղաքացին մեքենայով ընկել է ձորը

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 01.17-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել թիվ մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 164 կմ-ի մոտակայքում «Պրոտոն Վիրա» մակնիշի 27 B 97010 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Նասիր Խեյռի, ծնվ. 1957 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել առուն:

Հրշեջ-փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Վայք քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները իրականացրել են ավտոմեքենայի հոսանքազրկման աշխատանքներ:

Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter